ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը խոսելով այսօր ընդդիմության բողոքի ակցիաների մասնակիցներին ոստիկանների կողմից բերման ենթարկելու մասին, կասկած է հայտնել, որ այդ մարդիկ օլիգարխների թիկնապահներ են եղել։
Ըստ նրա. «Վստահ եմ և կասկած եմ դնում՝ արդյոք այդ գործողություն անողները եղել են ոստիկան, թե ոչ։ Կասկածում եմ, որ այդ մարդիկ օլիգարխների թիկնապահներ են եղել՝ ոստիկանի համազգեստ հագած»։
Radar Armenia-ն մեկնաբանությունների համար դիմեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչություն, որտեղից փոխանցեցին. «ոստիկանությունում բոլոր հրապարակումները կուսումնասիրվեն»։