ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ֆրանսիայի հրապարակ٫ շրջել է հրապարակում٫ լուսանկարվել ցուցարարների հետ:
Սարգսյանը٫ ի պատասխան լրագրողների٫ նշել է՝ կասկած չունի٫ որ այս անգամ շարժումը կհաջողի:
Ադրբեջանի նախագահը խոսում է Երևանի ու Զանգեզուրի մասին٫ ավելի շատ «հիշում է» ՀՀ երկրորդ ու երրորդ նախագահներին, քան՝ Նիկոլ Փաշինյանին, Սարգսյանը պատասխանել է. «Դա արդեն իրենց խնդիրն է, ոչ թե մեր»:
Կա՞ մտավախություն, որ իշխանությունը ուժ կգործադրի՝ ցրելու հավաքը, երրորդ նախագահը պատասխանել է. «Ինչո՞ւ պետք է ուժ գործադրի, իշխանությունը գո՞ղ է, որ ցրի»:
Նիկոլ Փաշինյանն ո՞ւմ նկատի ունի, երբ ասում է, որ միջազգային հանրությունը պահանջում է իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը հարցին Սարգսյանը պատասխանել է. «Ի՞նձ եք հարցնում, իրեն հարցրեք, թե ում նկատի ունի, ով է միջազգային հանրությունը: Տասը տարի միջազգային հանրությունն ասում էր, որ Արցախը պետք է ինքնորոշվի: Ուշադրություն մի դարձրեք նման հայտարարությունների վրա»: