Վրաստանի ԱԳ նախարար Իլիա Դարչիաշվիլին հայտարարել է, թե Հայաստանի ու Վրաստանի պատմական և բարեկամական հարաբերությունները դարերի պատմություն ունեն, վստահ եմ, որ ապագայում համագործակցությունը կշարունակվի:
Նրա խոսքով. «Արագ փոփոխվող աշխարհաքաղաքական միջավայրում կարևոր է ամրապնդել բարիդրացիական հարաբերությունները մեր երկրների միջև, որպեսզի միասին կարողանանք հաղթահարել նոր մարտահրավերները և օգտվել հնարավորություններից»:
Վրաստանի ԱԳ նախարարը նշել է, թե Արարատ Միրզոյանի հետ քննարկել է տարածաշրջանում ընթացող գործընթացներն ու մարտահրավերները. «Վրաստանը միշտ աջակցել է Հարավային Կովկասում խաղաղ համագործակցությանն ու համակեցությանը: Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի անվերապահ աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, ինչը խոսում է երկու երկրների գործընկերային հարաբերությունների մասին»: