Քաղաքական

Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին. Միրզոյան

Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի հետ հանդիպմանն անդրադարձել է հայ-վրացական հարաբերություններին: Նա նշել է, թե Հայաստանն անկախացումից ի վեր Վրաստանի հետ սերտ համագործակցություն է ձևավորել գրեթե բոլոր ոլորտներում: 

Ըստ Միրզոյանի՝ ՀՀ և Վրաստանի միջև առկա է քաղաքական երկխոսության, երկկողմ և բազմակողմ հարթակներում փոխգործակցության ամենաբարձր մակարդակ:

Միրզոյանը նշել է, որ Վրաստանի ԱԳ նախարարի հետ անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը նվիրված հարցերին, վրաց գործընկերոջը հանգամանալից ներկայացրել է ԼՂ հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը, ՀՀ դիրքորոշումը տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների, Ադրբեջանի հետ խաղաղության համապարփակ պայմանագրի շուրջ բանակցությունների վերաբերյալ. «Ընդգծել եմ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության միջնորդական դերը ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ գործընթացի առաջմղման գործում: Շարունակում են չլուծված մնալ հումանիտար խնդիրները, Ադրբեջանը, խախտելով եռակողմ պայմանագրի դրույթները, շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց: Առանձնահատուկ կարևորության խնդիր է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ու կրոնական ժառանգության ինքնության խեղաթյուրումն ու ոչնչացումը:

Վերջին նման ցավալի օրինակն է Հադրութի Սուրբ Հարություն եկեղեցու պղծումը: Վանդալիզմի այս կրկնվող դեպքերը կանելու համար կարևոր է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատողական այցը տարածաշրջան»:

ԱԳ նախարարը նաև նշել է, թե Հայաստանը մեծապես կարևորում է տարածաշրջանի ընդհանուր զարգացման և առաջմղման ուղղությամբ համատեղ ջանքերի գործադրումը, ինչի հերթական դրսևորումներից է Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցքի ստեղծման ուղղությամբ մեր երկրների միջև համագործակցությունը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական