Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» միջազգային համաժողովի մասնակիցների հետ հանդիպմանը հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանը դիմել է Վրաստանին՝ խնդրելով արգելափակել Ռուսաստանից օդային և ցամաքային ճանապարհով զենքի տեղափոխումը Հայաստան։ Ըստ Ալիևի՝ Վրաստանը արել է և Ադրբեջանը դրա համար շնորհակալ է։
Radar Armenia-ի հետ զրույցում վրացագետ Հասմիկ Մելիքսեթյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Վրաստանը օդային և ցամաքայաին ճանապարհը փակել էր նաև Ադրբեջանի համար. «2020թ. հոկտեմբերի 3-ին Վրաստանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների պատճառով Վրաստանի կառավարությունը ժամանակավորապես դադարեցնում է երկու երկների ուղղությամբ ցամաքային և օդային երթուղիներով ռազամկան նշանակությամբ իրերի տեղափոխման թույտվությունը տրամադրումը»։
Վրացագետի համոզմամաբ՝ Ալիևի այդ հայտարարությունը նպատակ ունի խնդիրներ ստեղծել հայ-վրացական հարաբերություններում. «Ադրբեջանի նախագահը բռնապետ է և իր բոլոր ուղերձները ունեն ինչպես արտաքին, այնպես էլ ներքին լսարանի վրա աշխատելու, իշխանությունը պահելու գործառույթ»։
Հասմիկ Մելիքսեթյանն Ալիևի հայտարարությունը մանիպուլյատիվ համարեց. «Հայտարարությունով փորձ է արվում Հայաստանը շրջափակել, ինչպես նաև Հայաստանի հետ բարի-դրացիական հարաբերություններ ունեցող երկրների հետ հարաբերությունները փչացնել։ Եթե մահմեդական երկրների հետ կարողանոմ էր այլ լծակներ օգտագործել, մյուս երկրների հետ օգտագործում են մանիպուլյատիվ հայտարարություններ»։
Վրացագետ նշեց, որ համաչափ արձագանք չստանալու պարագայում հնարավոր է հայ-վրացական հարաբերություններում խնդիրներ ստեղծվեն. «Վրացական մեդիայում և պաշտոնական շրջանակում հրապարակային արձագանքներ չկան դեռ։ Պետք է սպասել՝ տեսնելու համար ինչպիսին կլինի Վրաստանի արձագանքը կամ կլինի, թե ոչ։ Առաջիկայում նախատեսվում է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի այցելություն Վրաստան, կարծում եմ՝ ճիշտ կլինի բարձրացնել այդ հարցը և լսել վրացական կողմի արձագանքը»։
Անուշ Մկրտչյան