Radar Armenia-ի հետ զրույցում ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը հերքեց շրջանառվող լուրերը, ըստ որոնց՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ևս քննարկում է հանրահավաք նախաձեռնելու հարցը. «Ես առաջին անգամ եմ լսում նման բան»։
Անդրադառնալով ընդդիմադիրների կազմակերպած հանրահավաքներին՝ պատգամավորը նշեց՝ նրանց հեղափոխության հասնել չի հաջողվի, և այդ հանրահավաքները ոչ մի բանի մասին են. «Ավելի ճիշտ՝ իշխանությունը զավթելու մասին են։ Նման հանրային պահանջ չկա, հանրությունը իրենց ցույց է տվել, թե որքանով է վստահում, հանրության վստահության քվեն նրանք ունեն Ազգային ժողովում։ Այդքանով թող բավարարվեն»։