Քաղաքական

ԱԺ նախագահի ընտրությունը ՍԴ-ն ճանաչեց սահմանադրական

ԱԺ նախագահի ընտրությունը ՍԴ-ն ճանաչեց սահմանադրական

ՀՀ Սահմանադրական դատարանն այսօր սահմանադրական ճանաչեց Ազգային ժողովի նախագահի ընտրությունը, որի իրավաչափությունը վիճարկում էին ընդդիմադիր պատգամավորները։ Ամբողջական որոշումը ՍԴ պաշտոնական կայքում կհրապարակվի եռօրյա ժամեկտում։ 

Հիշեցնենք՝ ընդդիմադիրները յոթ ամիս առաջ ՍԴ ներկայացված իրենց դիմումում պնդել էին, որ Ազգային ժողովի նախագահի իրենց թեկնածուները՝ Մխիթար Զաքարյանը և Արթուր Սարգսյանը հնարավորություն չեն ունեցել մասնակցել խորհրդարանի նիստին կալանավորված լինելու պատճառով և նրանք հնարավորություն չեն ունեցել նեկայացնել իրենց ծրագիրը, այդպիսով խախտվել է նրանց սահմանադրական իրավունքը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական