ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարեց, որ կրթական ենթակառուցվածքի նոր համակարգի հայեցակարգը Սյունիքի համար ամբողջությամբ պատրաստ է։
Նա հիշեցրեց, որ խոսքը ոչ միայն դպրոցի, մանկապարտեզի կառուցման մասին է, այլև՝ տրանսպորտային ենթակառուցվածք ստեղծելու. «Մեր երեխաները դար ու փոս ճանապարհներով չպետք է գնան դպրոց, պետք է գնան բարեկարգված ճանապարհներով»։
Փաշինյանի խոսքով՝ սա ամենակարևոր բարեփոխումներից մեկն է, և գոհունակություն հայտնեց, որ շարունակաբար այդ ճանապարհով առաջ են գնում. «Առաջիկայում շատ բարդ քննարկումներ ենք ունենալու նաև բարձրագույն կրթության և գիտության օրենքի վերաբերյալ, բարձրագույն կրթության ոլորտում մասշտաբային բարեփոխումներ իրականացնելու քաղաքական որոշումը վաղուց ենք կայացրել»։