ԱԺ «Հայաստան» խմբակցությունը այսօր ևս երկու մարզից քայլերթ է սկսել։
Ապարանից քայլերթն սկսվել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի գլխավորությամբ: Եվս մեկ քայլերթ էլ Սարդարապատից է սկսվել՝ պատգամավոր Գեղամ Մանուկյանի գլխավորությամբ։
Հիշեցնենք՝ ապրիլի 25-ից Իջևանից քայլերթ է սկսվել՝ պատգամավոր Ասպրամ Կրպեյանի ղեկավարությամբ։ Եվ, բացի այդ, ևս մեկ քայլերթ Տիգրանաշենից է ընթանում՝ պատգամավոր Աննա Գրիգորյանի գլխավորությամբ։
Նախատեսվում է, որ բոլոր չորս խմբերը Երեւան պետք է հասնեն միաժամանակ՝ շարունակելու բողոքի ապակենտրոն գործողությունները։