Քաղաքական

«Նպատակն անվտանգությունն է. մեքենաների բոլոր գազաբալոնները կստուգվեն 2 տարին մեկ անգամ». Գ. Սանոսյան

«Նպատակն անվտանգությունն է. մեքենաների բոլոր գազաբալոնները կստուգվեն 2 տարին մեկ անգամ». Գ. Սանոսյան

Կառավարությունը ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և պարբերական վկայագրման գործընթացի ավտոմատացված համակարգի ստեղծման համար անհրաժեշտ միջոցներ հատկացրեց:

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հայտարարեց, որ գործընթացի էլեկտրոնային շտեմարանի առկայության համար հաղթող ընկերությանը կհատկացվի 23,4 մլն դրամ։ Համակարգը կգործի օգոստոսի 1-ից։

Նախարարի խոսքով՝ Հայաստանում շահագործվող բոլոր սեղմված և հեղուկ գազով շահագործվող մեքենաների սարքավորումները պետք է ստուգվեն առնվազն 2 տարին մեկ. «Կան որոշ տեսակի բալոններ, որոնց համար թույլատրվում է ստուգումն իրականացնել 3 տարին մեկ»,- հավելեց նա։

Ըստ Սանոսյանի՝ գործում է երկու համակարգ. կան լիցենզավորված կազմակերպություններ, որոնք պետք է տեղադրեն բալոններն ու ստուգեն, և կա էլեկտրոնային համակարգ, որտեղ մուտք են արվում ստուգման արդյունքները.

«Շտեմարանը ղեկավարելու է ՏԿԵՆ-ը, բայց մի շարք գործընկերների՝ գազալցակայաններին, տեսչական մարմիններին ևն, տրվելու է այդ համակարգից օգտվելու թույլտվություն։ Եթե մեքենայի գազաբալոնը ստուգում անցած չլինի, չի լիցքավորվի»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական