Քաղաքական

«Հայտնի շրջանակները փորձում էին ցույց տալ, թե կառավարությունը չի կարող կառավարել կորոնավիրուսը». Փաշինյան

«Հայտնի շրջանակները փորձում էին ցույց տալ, թե կառավարությունը չի կարող կառավարել կորոնավիրուսը». Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պայքարին, ասաց. «Ուզում եմ հիշեցնել, թե ինչ էր տեղի ունենում 2020-ի առաջին կեսին։ Երբ կորոնավիրուսի համավարակը ծավալվում էր, հայտնի շրջանակները փորձում էին ցույց տալ, թե ՀՀ կառավարությունը չի կարողանում կառավարել կորոնավիրուսը՝ «կործանվում ենք, փլուզվում ենք, կոտորվում ենք»։

Հետո, ըստ նրա, տեղի ունեցավ այն, ինչ կանխատեսում էին։ «ՀՀ-ում թվերը սկսեցին գահավիժել, իսկ այն երկրներում, որոնք մեզ ի ցույց էին դնում՝ որպես օրինակ, թե ինչպես է պետք է կառավարել կորոնավիրուսը, թվերը ոչ միայն գերազանցեցին մեր ունեցած թվերին, այլև տասնապատիկ մեծացան, բայց այդ ժամանակ ՀՀ-ի օրինակը ոչ ոք չհիշեց»։

Նա ընդգծեց, որ այսօրվա նվազած թվերը չպետք է թուլացնեն զգոնությունը, և միանշանակ է, որ պատվաստումն էֆեկտիվ գործոն է։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական