Քաղաքական

Կառավարության որոշմամբ մայիսի 1-ից ՀՀ տարածք մուտք գործելու սահմանափակումները կվերացվեն

Կառավարության որոշմամբ մայիսի 1-ից ՀՀ տարածք մուտք գործելու սահմանափակումները կվերացվեն

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կառավարության նիստին ներկայացրեց համավարակով պայմանավորված որոշ սահմանափակումների վերացման նախագիծը։ 

Կառավարության որոշմամբ՝ մայիսի 1-ից ՀՀ տարածք մուտք գործելու սահմանափակումները կվերացվեն։

Ուժը կորցրած է ճանաչվել օդային և ցամաքային սահմանային անցման կետերով մուտք գործելիս COVID-19 ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող, առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ կամ արագ ախտորոշիչ թեստի 24 ժամ վաղեմության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ վերջին 14 օրում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության ընդամենը 144 նոր դեպք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 32 տոկոսով։

Նրա խոսքով՝ վերջին ամսում նկատվել է նաև մահվան դեպքերի նվազում, 14 օրվա ընթացքում գրանցվել է մահվան 1 դեպք։

Այսպիսով՝ հանվում է պետական սահմանի ցամաքային և օդանավակայաններում տեղակայված անցակետերով մուտք գործելիս ՊՇՌ թեստերի հետազոտության սերտիֆիկատ և պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը։

Հանվել են նաև քրեակատարողական հիմնարկներում և ԶՈւ-ում սահմանափակումները, ինչի արդյունքում արձակուրդ մեկնելիս կամ տեսակցության ժամանակ չի գործի թեստավորման կամ պատվաստման սերտիֆիկատի պահանջը։

Վերացվում է նաև աշխատավայրերում 7 օրը մեկ թեստի բացասական պատասխան ներկայացնելու պահանջը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական