Քաղաքական

«Բողոքի որևէ ակցիա ԵՊՀ-ում չկա». խոսնակ

«Բողոքի որևէ ակցիա ԵՊՀ-ում չկա». խոսնակ

Ընդդիմադիր ակտիվիստները իրազեկման ակցիաներ են իրականցնում նաև Հայաստանի մի շարք համալսարաններում: Radar Armenia-ի հետ զրույցում Երևանի պետական համալսարանից հայտնեցին, որ երկրում տիրող ներքաղաքական իրադրությունը որևէ կերպ չի խոչընդոտում բուհում դասապրոցեսի բնականոն ընթացքին։

ԵՊՀ-ի մամուլի խոսնակ Ազնիվ Գրիգորյանը հայտնեց, որ բողոքի որևէ ակցիա, ընդվզման գործողություն կամ, առհասարակ, լարված մթնոլորտ չկա համալսարանում։

Նրա խոսքով՝ ԵՊՀ ուսանողները, որոնք ի սկզբանե կապ չեն ունեցել գործողությունների հետ, շարունակում են հաճախել դասերին. «ԵՊՀ-ում դասապրոցեսն ընթանում է բնականոն հունով»։

Հարցին, թե ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը պատրաստվու՞մ է հանդիպել ցուցարարների հետ, պատասխանեց. «Ներկա պահին ԵՊՀ ռեկտորը գործուղման է և վերադառնալուց հետո կանդրադառնա այս հարցին»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական