Քաղաքական

Ֆրանսիան ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի շուրջ բանակցությունների սկսումը

Ֆրանսիան ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի շուրջ բանակցությունների սկսումը

Ֆրանսիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև վերջերս տեղի ունեցած ուղիղ հեռախոսային զրույցը և նրանց որոշումը` հրավիրել սահմանային հարցերի երկկողմ հանձնաժողով եւ բանակցություններ սկսել երկու երկրների միջեւ խաղաղ պայմանագրի շուրջ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ֆրանսիան շարունակելու է լիակատար աջակցություն ցուցաբերել այդ գործընթացին:

«ԵՄ «Արևելյան գործընկերության» հարցերով Ֆրանսիայի դեսպան Բրիս Ռոքֆեյը հաջորդ շաբաթ կմեկնի Բաքու` ապրիլի 11-14-ը Երեւան կատարած իր այցից հետո այդ բանակցությունների մոնիթորինգը շարունակելու նպատակով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական