Քաղաքական

Միրզոյանը և Մոդին քննարկել են տարբեր մարտահրավերների հաղթահարման ուղիները և համագործակցության հնարավորությունները

Միրզոյանը և Մոդին քննարկել են տարբեր մարտահրավերների հաղթահարման ուղիները և համագործակցության հնարավորությունները

Ապրիլի 26-ին աշխատանքային այցով Հնդկաստանում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նյու Դելիում «Ռայսինայի երկխոսություն» համաժողովի շրջանակներում մասնակցել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ տեղի ունեցած հանդիպմանը։ Քննարկվել են ժամանակակից աշխարհի տարբեր մարտահրավերների հաղթահարման ուղիները և, այդ առումով, համագործակցության հնարավորությունները։

Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը Նարենդրա Մոդիի հետ նաև զրույց է ունեցել հայ-հնդկական հարաբերությունների վերաբերյալ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական