Քաղաքական

«Վանեցյանը պատգամավորական մանդատը ֆորմալ առումով կպահպանի». խոսնակ

«Վանեցյանը պատգամավորական մանդատը ֆորմալ առումով կպահպանի». խոսնակ

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, Ազատության հրապարակում սկսելով բողոքի ակցիաներ, իր հարցազրույցներից մեկում հայտարարել է, թե չի վերադառնա խորհրդարան, որովհետև չի պատկերացնում այնտեղ իր աշխատանքը։

Radar Armenia-ի հետ զրույցում «Հայրենիք» կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանն ասաց՝ պատգամավորական մանդատները կարող են օգտագործվել միայն շարժման ընթացքում որևէ գործողություն իրականացնելու համար. «Կլինի ԱԺ ելույթ, քվեարկություն։ Կարող է ֆորմալ իմաստով պահպանվող մանդատը ծառայել շարժման նպատակներին։ Դրա մասին է եղել խոսքը։ Բովանդակային իմաստով, այո, Արթուր Վանեցյանը պատգամավորական գործունեությամբ այս պահին չի զբաղվում, դա ակնհայտ է»։

Շարժումը նա արդյունավետ գնահատեց. «Մարդիկ իսկապես զարթնել են, տեսնում են վճռականություն, պատրաստ են գնալ՝ հանուն իրենց ընտանիքների, հարազատների անվտանգության, մինչև հարցի լուծումը, որովհետև սրա այլընտրանքը պետություն չունենալն ու համայնք դառնալն է»։

Հակոբյանը ասաց, որ շարժման իրազեկման մասը ավարտել և անցել են կոնկրետ գործողություններով մարդկանց շարժման մեջ ներգրավելու փուլին. «Շարժումը հաջողության հասնում է։ Իրականացվում են բողոքի տասնյակ ակցիաներ ողջ հանրապետությունով՝ տարբեր քաղաքացիների, գործիչների կողմից»։

Սոս Հակոբյանը նշեց, որ մարզեր գնալու համար նշանակված հստակ օր կամ ժամ չկա, շարժման ընթացքում պարզ կդառա. «Եթե լինի այնպիսի հստակ պահանջ, որ մարզեր գնալը ավելի ճիշտ է, քան մնալը Երևանում, դա կարվի, բայց կախված է ընթացքից»։

Անուշ Մկրտչյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական