ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը, մեղավոր է ճանաչվել առաջադրված մեղադրանքում և դատապարտվել ազատազրկման՝ 2 տարի ժամկետով, սակայն նրա նկատմամբ համաներում է կիրառվել, ինչի հետևանքով Աբրահամյանն ազատվել է ազատազրկման ձևով նշանակված պատժի կրումից։
Հենրիկ Աբրահամյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և դատապարտվել ազատազրկման՝ 2 տարի ժամկետով, սակայն նրա նկատմամբ համաներում է կիրառվել, ինչի հետևանքով Աբրահամյանն ազատվել է ազատազրկման ձևով նշանակված պատժից։
Դատարանը մեղավոր է ճանաչել նաև գործով անցնող մյուս ամբաստանյալին՝ Ամբիկ Գևորգյանին՝ նրան ևս դատապարտելով ազատազրկման՝ 2 տարի ժամկետով և վերջինիս պարագայում ևս՝ համաներում կիրառել։
Հիշեցնենք՝ Հենրիկ Աբրահամյանը ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբայրն է։