Քաղաքական

Ընդդիմադիրներն այսօր շարունակել են մարզերից քայլերթը դեպի Երևան

Ընդդիմադիրներն այսօր շարունակել են մարզերից քայլերթը դեպի Երևան

Խորհրդարանական ընդդիմությունը շարունակել է բողոքի գործողությունները. 

Իջևանից «Հայաստան» դաշինքի մաս կազմող ՀՅԴ-ականների գլխավորությամբ » շարժման քայլերթը հասել է Հովք, այսօր նրանք շարունակում են շարժվել դեպի Դիլիջան։ 

Ընդդիմադիրների մի խումբ էլ «Հայաստան» դաշինքի մաս կազմող «Վերածնվող Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների գլխավորությամբ երթով շարժվում են Տիգրանաշենից։  

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն էլ նշել է, թե շատ լավ է գնահատում երեկ տեղի ունեցած ակցիաները։ Նրա խոսքով, , մարդկանց մասնակցության թիվը բավականին մեծ էր, ազգը արթնացել է և մարդիկ գիտակցել էն, որ պետք է քշել այս իշխանություններին։ Ըստ Վանեցյանի. «Իշխանությունները ստում են հերթական անգամ և մեր պայքարի հետևանքով նոր պատերազմի թեզը առաջ տանելով՝ փորձում են ահաբեկել մեր բնակչությանը։ Նոր պատերազմ չի լինելու, այն լինելու է, եթե իրենք մնան իշխանության։ Պատերազմը հիմա էլ շարունակվում է, երեկ չէ առաջին օրը ունեցանք ևս մեկ գերի, ինչ է սա, եթե ոչ պատերազմ։ Իշխանությունները հերթական անգամ մանիպուլացնում են ժողովրդին, որ լինելու է պատերազմ, պատերազմ չի լինելու, լինելու դեպքում՝ մենք ունակ ենք կանխել այն»։ 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական