Քաղաքական

Լարված իրավիճակ. դատախազը հանդիպել է զոհվածների ծնողների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Լարված իրավիճակ. դատախազը հանդիպել է զոհվածների ծնողների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր հանդիպել է դատախազության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող 44-օրյա պատերազմում զոհված զինվորների հարազատների հետ։

Դավթյանը ծնողներին ասել է, որ հասկանում է նրանց ցավն ու վիշտը, դրա համար էլ իջել է հանդիպման։ «Արտառոց իրավիճակի հետ մենք գործ ունենք,  շատ հարգարժան ծնողներ ես ուզում եմ մի բան մենք իրար հետ հասկանանք դուք երբևէ տեսե՞լ եք կամ պատկերացնու՞մ եք այսպիսի միջավայրում քրեական գործ քննվի, սա քաղաքական մարմին չէ, սա քաղաքական գործունեություն իրականացնող մարմին չէ՝ հարցերը լսի  պահի տակ հարցի պատասխան տա։ Խոսքը վերաբերում է քրեական գործի  մենք գործ ունենք  բացարձակ օրենքով նախատեսված իրավիճակների հետ, եթե խոսքը  վերաբերում է օրեր առաջ ծնողների  կողմից ներկայացված հաղորդմանը մենք, եթե նկատեցիք սովորական վիճակներով չառաջնորդվեցինք, այսինքն ուղղակի գրավոր չիրազեկեցինք հրավիրեցինք մի քանի ծնողների պարզաբանեցինք, թե ինչ ենք արել, ես այստեղ ձեր ներկայությամբ վստահեցնում եմ դատախազական ներգործության  ոչ մի միջոց չի ուշացել և այս պահին էլ  դատախազական բոլոր հնարավոր գործիքակազմը կիառվում է այդ քրեական գործով օբյեկտիվ քննություն իրականացնելու վերջնական իրավական գնահատականներ տալու»։ 

Դատախազն անդրադարձավ օրերս ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայատարությանը։ Նրա խոսքով. «Խնդիրը առաջացավ այն պահից, որ հանրապետության վարչապետը ԱԺ-ում ձևակերպում արեց «Կարող էինք պատերազմը կանգնեցնել , բայց կունենայինք նույն ելքը՝ առանց զոհերի» և առաջացավ հարցադրում շատերի մոտ, որ մենակ այսքան ձևակերպումը բավարար է, որպեսզի մեղադրանքի նկարագրություն ներկայացվի, իսկ ես հիմա հակառակն ասեմ, եթե առանց  պաշտպանություն կազմակերպելու մեր հայրենիքից տարածքներ զիջվեր նույն  տրամաբնությամբ մեղադրանքի որոշում չէ՞ր գրվի, որ առանց պաշտպանություն կազմակերպելու զիջվեցին մեր  հանրապետությունից տարածքներ, ինչու եմ այս համեմատությունը բերում, ասեմ հիմա, որովհետև շատ կարևոր է այստեղ հանգամանքները, թե ինչպիսի իրավիճակ է եղել, օպերատիվ ինչպիսի իրադրություն է եղել, ինչ տվյալներ են ունեցել, պաշտպանությունը կազամակերպելը իր այդ պահին եղած համապատասխան հիմքերով պարզ շատ ձևակերպումներ եմ տալիս»։ 

Հիշեցնենք՝ այսօր Ազնավուրի հրապարակում էլ բողոքի ակցիա են իրականացրել զոհված զինծառայողների հարազատները։ Նրանք երթով շարժվել են դատախազության շենքի մոտ՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել իշխանություններին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական