Քաղաքական

Թող որևէ մեկի մտքով չանցնի, որ կարող է մտնել Դաշնակցության գրասենյակ. Սաղաթելյան

Թող որևէ մեկի մտքով չանցնի, որ կարող է մտնել Դաշնակցության գրասենյակ. Սաղաթելյան

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն անդրադարձել է ՀՅԴ «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոնի մոտ ոստիկանական կուտակումներին։

Նրա խոսքով. «Թող որևէ մեկի մտքով չանցնի, որ կարող է մտնել Դաշնակցության գրասենյակ ու շարունակի այս ապօրինությունները։ Մենք այստեղ ենք և թույլ չենք տալու։

Մեր երիտասարդները իրականացրել են խաղաղ անհնազանդության ակցիա, որը իրենց քաղաքացիական իրավունքն է։ Երեկվանից սկսած ոստիկանությունը սկսել է դուրս գալ իր գործառույթների շրջանակներից։ Այս տղաները, որ նման ապօրինի կերպով ձերբակալում են, պատերազմում կորցել են իրենց ընկերներին, եղբայրներին»։ 

Հիշեցնենք, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը հայտարարել է, թե ոստիկանները ապօրինի շրջափակել են կուսակցության Արամ Մանուկյան երիտասարդական կենտրոնը. սպասում են դատարանի որոշմանը որպեսզի ներս մտնեն։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական