Քաղաքական

ԱԳՆ-ն չի հրապարակում ՌԴ-ի հետ ստորագրած խորհրդատվությունների ծրագիրը

ԱԳՆ-ն չի հրապարակում ՌԴ-ի հետ ստորագրած խորհրդատվությունների ծրագիրը

Ապրիլի 8-ին ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները ստորագրեցին երկու երկրների ԱԳ նախարարության միջև 2022-2023թթ․ համար խորհրդատվությունների ծրագիրը։

Radar Armenia-ն գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ ԱԳՆ՝ խնդրելով տրամադրել փաստաթուղթը։ Սակայն ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային վարչությունից տեղեկացրին, որ խորհրդատվությունների ծրագիրը կրում է ծառայողական օգտագործման դասակարգում և հրապարակման ենթակա չէ։

Ըստ ԱԳՆ-ի՝ փաստաթուղը սահմանում է ՀՀ և ՌԴՆ ԱԳՆ ստորաբաժանումների միջև խորհրդատվությունների կազմակերպման հնարավոր կառուցվածքը և մոտավոր ժամանակացույցը։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական