ՀՅԴ-ական երիտասարդները այսօր կրկին փակել են Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկը: Այս անգամ նրանք անվադողեր են շարել փողոցում՝ կաթվածահար անելով երթևեկությունը։
ՀՅԴ-ական երիտասարդներին է միացել նաև նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանը, որը հայտարարել է, թե ինքը պայքարին միացել է առաջին օրվանից։ Երանոսյանը նաև նշել է, թե երիտասարդների գործողություններն օրինական են։