ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը հայտարարել է, թե ոստիկանները ապօրինի շրջափակել են կուսակցության Արամ Մանուկյան երիտասարդական կենտրոնը. սպասում են դատարանի որոշմանը որպեսզի ներս մտնեն։
Հայտարարության համաձայն. «Շենքի հարակից տարածքից անհամաչափ ուժի կիրառմամբ բաժանմունք են տարվել ՀՅԴ ՆԱՈՒՄ ատենապետ Տարոն Ղազարյանը և ՀՅԴ ՀԵՄ վարչության ներկայացուցիչ Սևակ Նազարյանը»։