Քաղաքական

ԱԽ քարտուղարը հանդիպել է Միացյալ Թագավորություն-ՀՀ բարեկամության խմբի ղեկավարի հետ

ԱԽ քարտուղարը հանդիպել է Միացյալ Թագավորություն-ՀՀ բարեկամության խմբի ղեկավարի հետ

Ապրիլի 26-ին ԱԽ քարտուղարը Լոնդոն այցի շրջանակներում հանդիպել է Միացյալ Թագավորություն-Հայաստանի Հանրապետություն բարեկամության խմբի ղեկավար Թիմ Լոութընի և բարեկամական խմբի՝ տարբեր խմբակցություններ ներկայացնող անդամների հետ:

Հանդիպման ընթացքում Արմեն Գրիգորյանը զրուցակիցներին է ներկայացրել անվտանգային իրադրությունը Հարավային Կովկասում և Հայաստանի  դիվանագիտական ջանքերը տարածաշրջանային խնդիրների լուծման ուղղությամբ։

Երկուստեք ընդգծվել է ժողովրդավարական ինստիտուտների զարգացման կարևորությունը Հայաստանի համար, ինչպես նաև այդ գործընթացին աջակցելու հնարավորությունները:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական