Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ։ «Շատ հաճելի է Հնդկաստանում ողջունել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին։ Անցյալ տարվա հոկտեմբերին իմ այցից ի վեր մեծ առաջընթաց է գրանցվել»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Հնդկաստանի ԱԳՆ ղեկավարը։
Հանդիպման ընթացքում Միրզոյանն ու Ջայշանկարը քննարկել են առևտրի, մշակույթի և ուսուցման ոլորտներում համագործակցության հարցեր, ինչպես նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների շուրջ։
Հնդկաստանի արտգործնախարարը Հայաստան էր այցելել 2021-ի հոկտեմբերի 13-ին։ Արարատ Միրզոյանի հետ Սուբրամանյամ Ջայշանկարը քննարկել էր միջազգային տրանսպորտային Հյուսիս-հարավ և Պարսից ծոց-Սև ծով միջանցքների հարցերը։
Շատ հաճելի է ողջունել Հայաստանի արտգործնախարար @AraratMirzoyan -ին Հնդկաստանում: Անցյալ հոկտեմբերին այնտեղ իմ այցելությունից հետո շատ առաջընթաց կա:
— Dr. S. Jaishankar (@DrSJaishankar) April 25, 2022
Քննարկել ենք առևտրի, կապի, մշակույթի և ուսուցման համագործակցությունը: https://t.co/fijgzbeQQF