Քաղաքական

«Սահմանազատման աշխատանքից արագ արդյունք ակնկալել չի կարելի». Անդրիաս Ղուկասյան

«Սահմանազատման աշխատանքից արագ արդյունք ակնկալել չի կարելի». Անդրիաս Ղուկասյան

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Հաղորդագրության համաձայն, կողմերը համաձայնության են եկել սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի կառուցվածքի շուրջ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ առաջիկայում սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի վերաբերյալ հանդիպում անցկացնել։

Radar Armenia-ի հետ զրույցում «Հայ կառուցողական» կուսակցության ղեկավար, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, անդրադառնալով սահմանազատման հանձնաժողովի ստեղծմանը, շեշտեց՝ դա Բրյուսելում ընդունված որոշում է, որը մինչև ապրիլի վերջ պետք է իրականացվի. «Հանձնաժողով ստեղծելը բարդ բան չէ։ Հանձնաժողովը ստեղծվելու է, որպեսզի կարողանա սահմանազատման աշխատանքը մեկնարկել։ Դա երկար, տեխնիկական աշխատանք է, բնականաբար, արագ արդյունք դրանից ակնկալել չի կարելի»։

ՀՀ ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են նաև հումանիտար խնդիրների լուծման, ինչպես նաև՝ խաղաղ բանակցությունների նախապատրաստման հետ կապված հարցեր։

Ըստ Ղուկասյանի՝ հումանիտար հարցերին, առաջին հերթին, վերաբերում է հայ գերիներիի ազատ արձակումը, «ուստի պարզ չէ՝ այդ հարցի ընթացքը ինչպիսին է այս պահի դրությամբ»։

Անուշ Մկրտչյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական