Արևմտյան պատժամիջոցների ֆոնին Ռուսաստանն ակտիվորեն անցնում է ազգային արժույթներով հաշվարկների, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի հետ։ Այս մասին երկուշաբթի՝ ապրիլի 25-ին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։ Արևմտյան պատժամիջոցների ֆոնին Ռուսաստանն ակտիվորեն անցնում է ազգային արժույթներով հաշվարկների, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի հետ։ «Այս թեմայի քննարկումը ամենաբարձր մակարդակով շարունակվել է, մասնավորապես, ապրիլի 19-ին և 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպումներում։ Մենք պայմանավորվեցինք փոխադարձ առևտրի շրջանակներում ընդլայնել հաշվարկներում ազգային արժույթների օգտագործումը»,- նշել է Գոնչարը՝ հավելելով, որ Երևանն արդեն սկսել է գազի դիմաց վճարել ռուբլով։
«Ըստ առկա փորձագիտական գնահատականների՝ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առևտրի շուրջ 30%-ն իրականացվում է ռուբլով։ Ռուս-ադրբեջանական տնտեսական հարաբերությունների բուն ճարտարապետությունը, որպես ամբողջություն, քիչ է ենթարկվում արտաքին բացասական գործոններին և արագ հարմարվում է ոչ ստանդարտ իրավիճակներին»,- ասել է Դենիս Գոնչարը ՌԻԱ Նովոստի գործակալությանը տված հարցազրույցում։