Քաղաքական

Գրեթե 100 տոկոսանոց արդյունք կա. Վանեցյանը պայքարի առաջին փուլի մասին

Գրեթե 100 տոկոսանոց արդյունք կա. Վանեցյանը պայքարի առաջին փուլի մասին

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հայտարարել է իրենց պայքարի երկրորդ փուլի մեկնարկի մասին:

Ազատության հրապարակում լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ Վանեցյանը նշեց, որ իրազեկման առաջին փուլը հասցրել են ավարտին և «գրեթե 100 տոկոսանոց արդյունք կա»:

Ըստ նրա. «Այդպես եմ կարծում, քանի որ ապրիլի 17-ից գալիս էին մարդիկ՝ անկախ իրենց քաղաքական հայացքներից, նախասիրություններից։ Գալիս են մարդիկ, որոնք հասկանում են, որ ժամանակն է եկել հստակ պահանջով վերջ դնելու այս իշխանությունների գոյությանը։ Անժամկետ ակցիաները շարունակելու ենք, գիշերելու ենք Ազատության հրապարակում, բայց երկրորդ փուլի մեկնարկը, որը տրվում է այսօր, լինելու է ավելի ակտիվ»։

Նա խոսել է նաև խորհրդարանական ընդդիմադիր մյուս՝ «Հայաստան» խմբակցության նախաձեռնած գործողությունների մասին. ապրիլի 25-ից ՀՅԴ-ն կսկսի ակցիաները․ Իջևանից երթով դեպի կշարժվեն Երևան. «Դեռ ապակենտրոն, ցանցային տարբերակով պետք է աշխատենք, բայց մի պահի պետք կլինի համախմբվել, միավորել ուժերը, քանի որ, առանց այդ էլ շատ ժամանակ ենք կորցրել»։

Վանեցյանը նաև մանրամասնել է. «Այստեղ եկել են տարբեր քաղաքական հայացներ ունեցող մարդիկ, և ժամանակն է եկել վերջ դնելու այս իշխանության գոյությանը քաղաքական ասպարեզում։ Երկրում ստեղծված միջավայրը խոսում է նրա մասին, որ կա 100%-անոց կոնսեսուս, որ այս իշխանությունները տապալվել են բոլոր ուղղություններով։ Շարունակում ենք մեր անժամկետ միջոցառումները, կրկին Ազատության հրապարակում ենք և կրկին գիշերելու ենք այստեղ»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական