ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ «Էմանուել Մակրոնին վերընտրվելու կապակցությամբ հղում եմ ամենաջերմ և սրտանց շնորհավորանքները և մաղթում նրան ամենայն բարիք հաջորդ 5 տարիների ընթացքում՝ հանուն բարեկամ ֆրանսիացի ժողովրդի բարգավաճման և Ֆրանսիայի փառքի»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Փաշինյանը։ Հիշեցնենք, որ Ֆրանսիայի գործող նախագահ Էմանուել Մակրոնը երկրի նախագահի ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության նախնական տվյալներով ստացել է ընտրողների ձայների 57,6 տոկոսը, Լը Պենը՝ 42,4 տոկոսը։