Քաղաքական

«Սա մեր ներքին ուժի լավագույն ապացույցն է, որ արհավիրքը մեզ չի վերացնում». Տիգրան Ավինյան

«Սա մեր ներքին ուժի լավագույն ապացույցն է, որ արհավիրքը մեզ չի վերացնում». Տիգրան Ավինյան

ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել, որտեղ մասնավորապես նշված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր 107-րդ տարին է, որ ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Այն ինչ տեղի ունեցավ, ոչ միայն անձնական և ընտանեկան ողբերգություն էր հրեշավոր այդ արարքի զոհ դարձած յուրաքանչյուր ընտանիքի համար, այլև համազգային աղետ, միլիոնավոր խեղված կյանքեր, ճակատագրեր և հայրենազրկություն:

Այս ամենով հանդերձ՝ մենք մեր մեջ ուժ գտանք, վերածնվեծինք, և այսօր մենք ապրում ենք մի պետության սահմաններում, որի հիմնադիրն է հայ ժողովուրդը։

Սա մեր ներքին ուժի լավագույն ապացույցն է, որ արհավիրքը մեզ չի վերացնում, դժվարությունը՝ կոփում է, եղեռնը՝ վերածնում:

Ցեղասպանության միջազգային ճանաչումը ինքնանպատակ չէ, այլ համամարդկային արժեբանության խնդիր՝ մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործության դատապարտում և դրա միջոցով նմանատիպ հանցագործությունների կանխում ու պետությունների կողմից այդպիսի պատասխանատվության ստանձնում»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական