Քաղաքական

Չավուշօղլուի ազգայնական ժեստը չի նպաստում երկու ժողովուրդների միջև երկխոսության ձևավորմանը. Էդուարդ Աղաջանյան

Չավուշօղլուի ազգայնական ժեստը չի նպաստում երկու ժողովուրդների միջև երկխոսության ձևավորմանը. Էդուարդ Աղաջանյան

Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի նախօրեին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի ազգայնական ժեստը՝ ցուցադրված Մոնտեվիդեոյում հայ համայնքի ներկայացուցիչներին, դատապարտելի գործողություն է և ոչ մի կերպ չի նպաստում երկու ժողովուրդների միջև փոխըմբռնման մթնոլորտի և երկխոսության ձևավորմանը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը:

Գրառման մեջ նաև նշվում է. «Ողջունում ենք ուրուգվայական կողմի անհապաղ արձագանքը՝ Թուրքիայի դեսպանին երկրի արտաքին գերատեսչություն կանչը՝ բացատրություններ ներկայացնելու համար»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական