Ծիծեռնակաբերդի հուշահամալրում լրագրողների հետ զրույցում ԱԱԾ փոխտնօրեն Տիգրան Հարությունյանը, անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք այսօր Հայաստանի անվտանգությանը սպառնացող խնդիրներ կան, հայտարարել է, որ անվտանգությանը սպառնացող տարբեր խնդիրներ միշտ կան։
Դիտարկմանը, որ մեզ խաղաղության դարաշրջան են խոստանում, ԱԱԾ փոխտնօրենն արձագանքել. «Խաղաղություն առանց ուժի չի լինում, առանց սպառնալիքի չի լինում»:
Հարցին՝ ԱԱԾ նախկին տնօրենը քաղաքականության մեջ է, այստեղ նա ռիսկեր չի՞ տեսնում, որովհետև Վանեցյանը ազգային անվտանգությանը վերաբերող տեղեկություններ տնօրինող անձ է, Հարությունյանը պատասխանել է․ «Չէ, ռիսկեր չեմ տեսնում այս պահին»։
Ինչ վերաբերում է հայ-թուրքական բանակցություններում հնարավոր վտանգավոր զարգացումներին, նա նշել է. ««Բանակցությունների փաստը վտանգավոր չի կարող լինել»:
Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի՝ օրեր առաջ հայտարարությունը՝ «կարող էինք պատերազմն ավելի վաղ կանգնեցնել, բայց, իհարկե, կունենայինք նույն վիճակը, սակայն առանց զոհերի», ԱԱԾ-ն ոսումնասիրե՞լ է, հանցակազմ տեսե՞լ է դրա մեջ, թե՞ ոչ, Հարությունյանն արձագանքել է. «Ես կուրսի չեմ»։
Հարությունյանը հորդորել է իրեն քաղաքական բնույթի հարցեր չտալ։