Քաղաքական

Մենք իսկապես զորեղ ու անկոտրում ենք, երբ միասին ենք. Սեյրան Օհանյան

Մենք իսկապես զորեղ ու անկոտրում ենք, երբ միասին ենք. Սեյրան Օհանյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ նշելով, թե «ապրիլի 23-ին Հանրապետության հրապարակում հայ ժողովուրդը, ի լուր աշխարհի, ևս մեկ անգամ վերահաստատեց պայքարելու և հավերժ լինելու իր կամքն ու վճռականությունը»։


«Հրապարակից մինչև Ծիծեռնակաբերդ ձգվող Ջահերի երթը, Արցախի և Հայաստանի բարձր ծածանվող դրոշների շարքերը, մեր բազմահազար հայրենակիցների արձագանքն ու էներգիան աննկարագրելի ոգևորությամբ էին համակել բոլորիս, և մեզանից յուրաքանչյուրն այն վստահ գիտակցումն ուներ և այսօր էլ ունի, որ որևէ ուժ ի զորու չէ ջնջել ազգի այս տեսակը՝ հայը, Հայաստանը պատմության էջերից։

Մենք իսկապես զորեղ ու անկոտրում ենք, երբ միասին ենք, և շարունակելու ենք պայքարել մինչև վերջ՝ հանուն հայ ժողովրդի լինելիության, հանուն Արցախի և Հայաստանի։
Եվ ուրեմն՝
ԶԱՐԹՆԻ ՛ Ր, ԼԱ ՛ Ո, ՈՒ ԿԲԱՑՎԻ՛ ՆՈՐ ԱՐՇԱԼՈՒՅՍ»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական