Քաղաքական

Պետք է աշխատանքներ տանենք, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը. Էդմոն Մարուքյան

Պետք է աշխատանքներ տանենք, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը. Էդմոն Մարուքյան

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ պետք է աշխատանքներ տանել, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը։

«Թուրք գիտնականներ, իրավապաշտպաններ, տարբեր հասարակական գործիչներ ու գրողներ ընդունել են Ցեղասպանությունը և ներողություն են խնդրել հայ ժողովրդից: Հիմա մի փուլում ենք, որ պրոցես է ընթանում, որով փորձ ենք անում հարաբերությունները կարգավորել, սահմանները բացել, դիվանագիտական հարաբերություններ հաստատել: Կստացվի՞, թե՞ ոչ, կախված է նաև Թուրքիայի անկեղծությունից, թե որքանով են նրանք անկեղծ այդ գործընթացի մեջ, այսինքն՝ գործընթացը զուտ որպես գործընթա՞ց են դիտարկում, թե՞ դիտարկում են իրավիճակ, որը արդյունք է տալու»։

Դիտարկմանը՝ Թուրքիան շարունակում է Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականությունը, Մարուքյանն արձագանքել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը հայկական կողմը երբեք չի կապել նախապայմանի հետ, և այսօր ևս նախապայման չկա:

 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական