Քաղաքական

Ֆրանսիան պետք միջազգային իրավունքի հիման վրա ճանաչի Արցախի Հանրապետությունը. «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակ

Ֆրանսիան պետք միջազգային իրավունքի հիման վրա ճանաչի Արցախի Հանրապետությունը. «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակ

«Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակը Հայոց ցեղասպանության ոգեկոչման օրվա նախօրեին տարածել է հայտարարություն, որտեղ, մասնավորապես, ասվում է․
 
«Օսմանյան կայսրության հայերը բնաջնջվել են իրենց իսկ պետության իշխանությունների կողմից՝ միջազգային հանրության անտարբերության պայմաններում
 
«Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակը վերահաստատում է իր անսասան աջակցությունն Արցախի քաղաքացիներին և իր հանձնառությունը 30 տարվա ընթացքում նրանց կառուցած ժողովրդավարական պետության ճանաչման անհրաժեշտությանը։
 
Ադրբեջանի կողմից 2020 թ․ սեպտեմբերին սանձազերծված պատերազմի արդյունքում օկուպացվել է Արցախի տարածքի զգալի մասը։

Ադրբեջանի և նրա դաշնակից Թուրքիայի ղեկավարության կողմից ամենաբարձր մակարդակով վարվում է հայատյաց ռասիստական քաղաքականություն։

Բարեկամության շրջանակը կարծում է, որ Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրագործած ագրեսիայից, և այնտեղ Բաքվի ռեժիմի գործած հանցագործություններից հետո Մինսկի խմբի համանխագահ երկիր հանդիսացող Ֆրանսիան պետք է անհապաղ հրաժարվի իր անպտուղ չեզոք քաղաքականությունից և միջազգային իրավունքի հիման վրա ճանաչի Արցախի Հանրապետությունը»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական