Քաղաքական

Նախկին պաշտոնյաները՝ ընդդիմադիրների հավաքներին

Նախկին պաշտոնյաները՝ ընդդիմադիրների հավաքներին

Արդեն 5-րդ օրն է՝ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի գլխավորությամբ բողոքի ակցիաներ են ընթանում։ Այս օրերին ԱԱԾ նախկին պետի հետ հանդիպում են Նիկոլ Փաշինյանի իշխանավարման օրոք բարձր պաշտոն զբաղեցրած մի շարք անձինք՝ «Ազատության» հրապարակում բողոքի ակցիա իրականացնող Արթուր Վանեցյանին հանդիպել են ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը, ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը, ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը, նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, Սյունիքի նախկին մարզպետ Հունան Պողոսյանը։

Radar Armenia-ն ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք իր այցերն Ազատության հրապարակ նշանակում է, որ միացել է Վանեցյանի շարժմանը։ Օսիպյանն ասաց. «Որ գալիս, գնում ենք, դա է, չէ՞, նշանակում»։ Իսկ արդյո՞ք նախկին ոստիկանապետը պաշտոնավարման ժամանակ ունեցել է դժգոհություններ այդ մասին հայտնել իշխանություններին, քննարկել խնդիրները, ճշտել չհաջողվեց. Օսիպյանը խնդրեց ավելի ուշ զանգահարել իրեն, սակայն հետո չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։

Ոսկեհատ Պողոսյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական