Քաղաքական

Պատրաստ ենք օր առաջ մեկնարկել Արևելքն Արևմուտքին կապող երկաթուղագծի և ավտոճանապարհների շինարարությունը. վարչապետ

Պատրաստ ենք օր առաջ մեկնարկել Արևելքն Արևմուտքին կապող երկաթուղագծի և ավտոճանապարհների շինարարությունը. վարչապետ

Վերահաստատում ենք ՀՀ պատրաստակամությունը՝ օր առաջ մեկնարկել Արևելքն Արևմուտքին կապող երկաթուղագծի և ավտոճանապարհների շինարարությունը. հայտարարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության նիստում։ 

Անդրադառնալով ապրիլի 19-20-ը ՌԴ կատարած պաշտոնական այցին՝ ՀՀ վարչապետը շնորհակալություն հայտնեց ռուս գործընկերներին և ՌԴ նախագահին՝ ջերմ ընդունելության համար։ Փաշինյանն արձանագրեց, որ այցն արդյունավետ էր։ 

Վարչապետի ներկայացմամբ՝ հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգի ամենաառանցքային հարցեր, ինչն արտահայտված է կողմերի համատեղ հայտարարության մեջ. «Բնականաբար, առանաձնակի ուշադրության արժանացրինք տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը վերաբերող հարցերը։ Կարևոր պայամանավորվածություններ ձեռք բերեցինք տարածաշրջանային կոմունիկացիաների բացման սկզբունքների հարցում՝ արձանագրելով ՀՀ և ՌԴ մոտեցումների նույնականությունը։ Տվյալ հարցում կարող ենք արձանագրել գործնականում մեր բոլոր միջազգային գործընկերների դիրքորշումների ընդհանրությունը»։

Փաշինյանն ընդգծեց, թե այս ֆոնին ցանկանում է վերահաստատել ՀՀ պատրաստակամությունը՝ օր առաջ մեկնարկել Արևելքն Արևմուտքին կապող երկաթգծի և ավտոճանապարհների շինարարությունը ՀՀ տարածքում. «Հույս ունեմ՝ այս հարցով զբաղվող եռակողմ աշխատանքային խումբը՝ ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ, առաջիկայում կկարողանա պրոցեսը մեկնարկելու համար անհրաժեշտ փաստաթղթեր մշակել և համաձայնեցնել»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական