Քաղաքական

Կառավարությունը հավանություն տվեց 2021թ. բյուջեի կատարողականին

Կառավարությունը հավանություն տվեց 2021թ. բյուջեի կատարողականին

Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ 2021թ․ պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը:

Ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը հայտարարեց, որ հաշվետվությունը երկու հիմնական մասից է բաղկացած՝ սոցիալ-տնտեսական միջավայրի նկարագրություն և 2021-ի՝ բյուջետային ցուցանիշներ ու դրանց փաստացի արդյունքներ։

Փոխնախարարն ընդգծեց, որ 2021-ը մեկնարկել է լարված ֆինանսատնտեսական միջավայրով, ինչը պայմանավորված է եղել արցախյան պատերազմի հարուցած սոցիալ-հոգեբանական, անվտանգային, քաղաքական ճգնաժամերով և կորոնավիրուսի համավարակով ի հայտ եկած սոցիալ տնտեսական անարոշություններով. «Այս իրավիճակում 2021-ի հարկաբյուջետային քաղաքականությունն ուղղված է եղել տնտեսական հնարավորությունների ընդլայնմանը, և հնարավորինս չեզոք հարկաբյուջետային քաղաքականության պայմաններում նպատակադրված էր կապիտալ ծախսերի կատարողականի բարձրացման ճանապարահով հասնել տնտեսական ներուժի վերականգնմանը՝ զուգահեռաբար ապահովելով կառավարության պարտքի կայությունությունը»։

Նա ընդգծեց, որ աշխատանքների արդյունքում հնարավոր է եղել բարելավել հարկային եկամուտների հավաքագրման մակարդակը՝ գերակատարելով հարկային եկամուտների և տուրքերի պլանը շուրջ 147 մլրդ դրամով․ «2021-ին արձանագրել ենք պատմական ամենաբարձր՝ 22,7% հարկեր-ՀՆԱ մակարդակը»։

Հայրապետյանը նաև հայտնեց, որ կորնավիրուսի համավարակի և արցախյան պատերազմի բացասական հետևանքների մեղմման ուղղությամբ իրականացված հարկաբյուջետային միջոցառումների աշխատանքում կորոնավիրուսի համավարակի միջոցառումների ծավալը կազմել է 54,6 մլրդ դրամ, Արցախի պատերազմի հետևանքների հակազդման ուղղությամբ հատկացված միջոցները (հիմնականում՝ սոցիալական աջակցության ծրագրերը և Արցախին վարկավորումը) կազմել են 132,9 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 1,9 %-ը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական