ՀՀ կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2021-ի ճգնաժամային տարում նախնական պլանի նկատմամբ 147 մլրդ դրամով գերակատարել են բյուջեի եկամուտները, կապիտալ ծախսերը 100%-ով իրականացվել են։
Խոսելով 2022-ի բյուջեի մասին՝ Փաշինյանը հայտարարեց, որ բյուջեի և՛ ծախսերը, և՛ եկամուտները հսկայական չափով ավելացել են, սակայն փետրվարի վերջին և մարտին, աշխարհաքաղաքական իրդարձությունների բերումով, որոշակի անհանգստացնող միտումների են առերեսվել։ «Մեր լավատեսությունը զգուշորեն վերականգնելու համար շատ կոնկրետ հիմքեր կան։ Առայժմ շարունակում ենք ընթանալ բյուջեի եկամտային հատվածի գերակատարման ռեժիմով»։
Նրա խոսքով՝ 2022-ի մարտ ամսվա ընթացքում ՀՀ-ում գրանցված աշխատատեղերի բացարձակ ռեկորդ կա՝ ՀՀ ողջ պատմության համար․ «Աշխատատեղերը սեզոնայնություն ունեն, դրա համար ամիսներն ամիսների հետ ենք համեմատում, բայց 2022-ի մարտի տվյալները պատմականորեն զիջում են միայն 2021-ի դեկտեմբերին, որն էլի բացարձակ ռեկորդ է եղել։ 2022-ի մարտի տվյալներով՝ արձանագրել ենք 654․784 վճարվող աշխատատեղ»։