Քաղաքական

«Բանակցությունների բովանդակության մասին տեղյակ եմ պահել ԼՂ նախագահին». Փաշինյան

«Բանակցությունների բովանդակության մասին տեղյակ եմ պահել ԼՂ նախագահին». Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստին կարևորեց ԼՂ անվտանգության ապահովումը, որի առանցքային բաղկացուցիչ է Լաչինի միջանցքի անխափան և անարգել գործունեությունը. «Այս առումով՝ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի ներդրումն անուրանալի է, մյուս կողմից՝ մի շարք դրվագներում տեսնում ենք խաղաղապահների գործունեության արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտություն»։

Նրա խոսքով՝ ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի՝ Փառուխի հատված, չափազանց անհանգստացնող փաստ է, որն էական է՝ իրադրության ընդհանուր գնահատման տեսանկյունից. «Հույս ունենք՝ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախումբը կապահովի ադրբեջանական ստորաբաժանումների լիարժեք տարբաժանումը»։

Փաշինյանի խոսքով՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորմանն առնչվող մոսկովյան բանակցությունների բովանդակության մասին աշխատանքային կարգով տեղյակ է պահել ԼՂ նախագահին։ Վարչապետը նշեց, որ այսպես վարվել է ՌԴ-ում, Եվրոպայում, ՀՀ-ում տեղի ունեցած բանակցություններից, քննարկումներից հետո, իսկ ԼՂ նախագահն այդ արդյունքները ներկայացրել է Արցախի քաղաքական վերնախավին։ Այդ գործելակեպը, նրա խոսքով, շարունակվելու է միշտ։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական