Քաղաքական

Նախագահը պատրաստ է նպաստել փոխադարձ ընդունելի լուծումներ գտնելուն

Նախագահը պատրաստ է նպաստել փոխադարձ ընդունելի լուծումներ գտնելուն

Հանրապետության նախագահի կարևորագույն նպատակն է՝ հետևել Սահմանադրության պահպանմանը. ի պատասխան Radar Armenia-ի հարցման՝ տեղեկացրել են ՀՀ Նախագահի աշխատակազմից։

Խորհրդարանական ընդդիմությունը հայտարարել է ցանցային ապակենտրոն պայքար մղելու մասին։ Բացի այդ՝ մի քանի օր է, ինչ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն անժամկետ ակցիաներ է սկսել Ազատության հրապարակում՝ միաժամանակ նշելով, որ ապրիլի 25-ից արդեն կանցնեն ակտիվ գործողությունների։

Radar Armenia-ն փորձել է այս կապակցությամբ ճշտել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի դիրքորոշումը և հետաքրքրվել՝ արդյո՞ք նախագահը պատրաստվում է իշխանության և ընդդիմության միջև երկխոսության միջնորդ հանդիսանալ։

Նախագահականից այս կապակցությամբ նշել են, որ «Նախագահը պատրաստ է նախագահական ինստիտուտը դարձնել երկրում ստեղծված խնդիրների լուծման ուղիներ գտնելու հարթակ և նպաստել փոխընդունելի լուծումներ գտնելուն»։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական