ՀՀ ԱԻ նախարարությունում կոռուպցիոն շղթայի վերաբերյալ հարուցված քրեական գործով մեղադրյալների թիվն ավելացել է՝ 8-ից հասնելով 20-ի:
Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը Radar Armenia-ին տեղեկացրեց, որ գործով 20 մեղադրյալներից 6-ը, այդ թվում՝ ԱԻ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը, կալանավորվել են, մյուս 14-ը՝ ստորագրությամբ ազատ են արձակվել: