Քաղաքական

Պետք էր չստորագրել, այլ վերադիրքավորվել ու պահել Քարվաճառն ու Բերձորը. Վանեցյան

Պետք էր չստորագրել, այլ վերադիրքավորվել ու պահել Քարվաճառն ու Բերձորը. Վանեցյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, որ այս օրերին շուրջօրյա բողոքի ակցիաներ է կազմակերպել «Ազատության» հրապարակում, անդրադարձել է 44-օրյա պատերազմի պարտության պատճառներին:

Լրագրողների հետ ճեպազրույցում նա հայտարարել է. «Նիկոլ Փաշինյանը քանիցս ասել է, որ նոյեմբերի իննի փաստաթուղթը ստորագրում է 25 000 կյանք փրկելու համար։ Եթե մենք Արցախում ունեինք 25 000 զինվորական․․․Ալիևը վերջերս հայտարարել է, որ եթե այդ ժամանակահատվածում պատերազմը չկանգներ, լինելու էր այլ ընթացք, որովհետև ադրբեջանական բանակը հյուծված էր և չուներ անհրաժեշտ սպառազինություն։ Ընդ որում, հայկական կողմի պարտությունների հիմնական պատճառը եղել է անպաշտպան օդը, և ԱԹՍ-ները կարողանում էին հարվածել մեր դիրքերին ու զինվորներին»:

Ըստ Վանեցյանի՝ նոյեմբերի 2-ից սկսած՝ Արցախի օդը որոշակիորեն պաշտպանված էր. «Բերվել էին հատուկ տեխնիկա, ՀՕՊ սարքեր, և ամսի երկուսից գրեթե․․․այսինքն, արդեն հնարավոր էր նորմալ զորքերը շարել, փորձել վերակազմավորվել։ Իմ ասածը հետևյալն է՝ եթե ունեինք 25 000 զորք․ եթե ստորագրելու ժամանակ հայ-ադրբեջանական զորքերի շփման գիծ ենք ունեցել մի հատվածում, որը Շուշին էր, և հնարավոր էր հետ քաշվել, վերակազմավորվել, ուժեղացնել պաշտպանությունն ու փոխել մարտավարությունը՝ չանցնել հարձակման, այլ պաշտպանվել առաջին փուլում, միաժամանակ՝ Քարվաճառն ու Բերձորը չհանձնելով՝ 100%-ով ՀՀ-ի սահմանների անվտանգությունն ապահովել։ Եթե չէինք ստորագրում, կարողանալու էին վերադիրքավորվել, փոխել մարտավարությունը և որևէ կերպ պատերազմի ընթացքը շրջել, գնալ դեպի հաղթանակ, որովհետև 44 օրում իշխանությունը և նրա քարոզչամեքենան ասում էր հաղթելու ենք, հաղթելու ենք․․․իսկ վերջում մի օրում պարզվեց, որ չենք հաղթում»։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական