Քաղաքական

Վերջաբանը լինելու է տապալումը. Նորիկյան

Վերջաբանը լինելու է տապալումը. Նորիկյան

ԱԱԾ նախկին պետ, «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը անժամկետ բողոքի ակցիա է սկսել Ազատության հրապարակում՝ հանուն Արցախի: 

Radar Armenia-ի հետ զրույցում «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը կարծիք հայտնեց, որ ընդդիմադիրները պետք է շատ լավ գիտակցեն, որ իրենք չեն կարող հանրության մոտ ունեցած նվազ կամ բացասական հեղինակության առկայության պայմաններում գեներացնել օրակարգ, որը կբխի Հայաստանի պետական շահերից. «Չգիտեմ՝ իրենք ինչ հաշվարկներ, տրամաբանություն են դրել իրենց գործողությունների հիմքում, բայց խորապես մտահոգված եմ, որ հերթական անգամ, նրանց գործողությունների տապալումից հետո, ինչպես միջազգային հանրության, այնպես էլ որոշակի այլ շրջանակների մոտ կարող է արմատավորվել այն տեսակետը, որ Հայաստանում ալտերնատիվ տարբերակը որոշակի հանրային աջակցություն չի ստանում, բայց դա սխալ ընկալում է, որովհետև այլ խնդիր կա՝ ալտերնատիվ տարբերակը ովքեր են իրացնում»։

Նորիկյանը անդրադարձավ նրան, որ ակցիայի ընթացքում չկային ՀՀԿ և «Հայաստան» դաշինքի անդամները, և չէր երևում նրանց մասնակցության ուղղվածությունը. «Հետաքրքիր կոնֆիգուրանցիա է ձևավորվել։ Ինձ մոտ տպավոություն է, որ գործ ունենք անպատրաստ, անօրակարգ, չհիմնավորվող գործընթացի հետ, որի վերջաբանը լինելու է տապալումը»։ 

Նա չբացառեց, որ սա կարող է դրսից ուղղորդված հստակ գործողություն լինել, ինչը շատ վատ հետևությունների տեղիք կտա և՛ ընդդիմության, և՛ իշխանությունների համար. «Ես կուզենամ, որ Վանեցյանը հստակ արձանագրի՝ իր մեկնարկած քայլով արդյո՞ք իրենք շարքից դուրս են դնում Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին՝ որպես խորհրդարականական ընդդիմադիրների առաջնորդների։ Եթե հայտ են ներկայացնում իշխանություն լինելու, կարո՞ղ են գնահատել սա՝ որպես Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին շարքից հանելու դրսևորում։ Իսկ եթե նրանք շարունակում են մնալ ընդդիմության առաջնորդները, ու՞ր են իրենք, ինչու՞ են թաքնված, թող գան, առաջնորդեն։ Իրենք մնան պատերի տակ, քնեն, հարված ուտեն, ջրցան մեքենայի տակ ընկնեն, որ հասկանան»։

Անուշ Մկրտչյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական