Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսեսյանն ապրիլի 20-ին հանդիպել է Համայնքների պալատի խոսնակ Լինդսի Հոյլի հետ: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-բրիտանական միջխորհրդարանական կապերի վերաբերյալ, կարևորվել է երկկողմ համագործակցության սերտացումն ու ընդլայնումը:
Դեսպան Ներսեսյանը խոսել է Հայաստանի արտաքին քաղաքականության արդի առաջնահերթությունների մասին: Համայնքների պալատի խոսնակը ողջունել է դեսպանին ու պատրաստակամություն հայտնել նպաստելու Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանը: