ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտին Մատվիենկոյի հետ։
ՌԴ դաշնային խորհրդի նախագահը ողջունելով Փաշինյանին, հայտարարել է, թե Հայաստանն ու Ռուսաստանը ձգտում են խորացնել և ընդլայնել իրենց բազմակողմ դաշնակցային հարաբերությունները: Նրա խոսքով, խորհրդարանների միջև համագործակցությունը զարգանում է շատ ակտիվ և հաջող: Ըստ Մատվիենկոյի, պայմանավորվածությունների իրականացման համար չափազանց կարևոր է միջխորհրդարանական շփումների զարգացումը։
Նա նաև շնորհակալություն է հայտնել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովում հայկական կողմի ակտիվ աշխատանքի համար։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելել է, որ պետք է վերլուծել Հայաստանի և Ռուսաստանի միջև 30-ամյա համագործակցությունը, նախանշել միջպետական հարաբերությունների հետագա զարգացումը, որտեղ հաջողվել է հաջողություններ գրանցել։
Վարչապետը նաև գրառում է կատարել ՌԴ Դաշնային խորհրդի պատվավոր հյուրերի մատյանում։