Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի Պետական Դումայի մամուլի ծառայությունը։ ՌԴ Պետոդումայի նախագահ Վոլոդինը կարևորել է երկու երկրների խորհրդարանների միջև ակտիվ շփումները և առաջարկել ՀԱՊԿ ԽՎ նիստ անցկացնել Հայաստանում՝ քննարկելու ընթացիկ օրակարգի հարցերը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր հերթին շեշտել է, որ կաջակցի այս համագործակցությանը և համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքին։ Պետդումայի նախագահը Փաշինյանին հրավիրել է հաջորդ այցի ժամանակ ելույթ ունենալ Պետդումայի պատգամավորների առջև։