Քաղաքական

«5165»-ը դադարեցնում է իր գործունեությունը. Կարին Տոնոյան

«5165»-ը դադարեցնում է իր գործունեությունը. Կարին Տոնոյան

«5165» կուսակցության առաջնորդ Կարին Տոնոյանը տեղեկացրել է, որ այսօրվանից իրենց կուսակցությունը ժամանակավորապես դադարեցնում է իր գործունեությունը և համախմբվում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելու, նրան հեռացնելու, Արցախը փրկելու և Հայաստանը այս ճգնաժամից փրկելու գաղափարի շուրջ։ 

«Ազատության» հրապարակում նա հայտարարել է. «Այսօր ձեզ ներկայացնելու ենք, թե ինչու պետք է հեռանա Նիկոլ Փաշինյանը, ինչ գործողություններ ենք մենք անելու, որպեսզի հեռացնենք նրան և ինչ է լինելու դրանից հետո։ Սա խմբային պայքար չէ, սա վեր է բոլոր խմբային և անձնային շահերից, մենք պայքարի ենք դուրս գալիս հանուն Արցախի և հայրենիքի։ Մի՛ անձնավորեք այս պայքարը, այս հրապարակում յուրաքանչյուրդ ունեք ձեր տեղը, հայրենիքիդ առաջ յուրաքանչյուրդ ունեք ձեր պարտականությունը»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական