Քաղաքական

Դատարանը թույլատրել է Արմեն Գևորգյանին լքել Հայաստանը

Դատարանը թույլատրել է Արմեն Գևորգյանին լքել Հայաստանը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը թույլատրել է ամբաստանյալ, ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանին լքել ՀՀ սահմանը։

Նրա պաշտպան Լուսինե Սահակյանը միջնորդությունը ներկայացնելուց նշեց, որ ապրիլի 25-ից 28-ը կայանալու են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հերթական լիագումար նիստերը, որը տեղի է ունենալու Ստրասբուրգում ու Արմեն Գևորգյանը, որպես ԱԺ պատգամավոր, պարտավոր է ներկա լինել նիստին։

Նա դատարանին ներկայացրեց ԱԺ նախագահի կարգադրությունը, որով Արմեն Գևորգյանը ապրիլի 23-ից մինչև 29-ը գործուղվելու է Ստրասբուրգ։

Աննա Դանիբեկյանը թույլ տվեց Արմեն Գևորգյանին լքել Հայաստանի Հանրապետութունը՝ հաշվի առնելով, որ նա Ստրասբուրգում խոսելու է Արցախից։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական