Քաղաքական

«Ընդդիմությունը նույնիսկ իր տված հարցերին չի լուծում առաջարկում»․ Ծովինար Վարդանյան

«Ընդդիմությունը նույնիսկ իր տված հարցերին չի լուծում առաջարկում»․ Ծովինար Վարդանյան

«Ես չեմ կարծում, որ Օպերայի բակում աթոռներ շարելը կամ հեծանիվ քշելը ինչ-որ ապակենտրոն պայքարի դրսևորում է կամ որևէ օրակարգ է սպասարկում». Radar Armenia-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը՝ անդրադառնալով  «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի և համախոհների կողմից անցկացվող բողոքի ակցիաներին։

Ըստ Վարդանյանի՝ բողոքի ակցիաները զսպելու համար իշխանությունը ոչինչ չի պատրաստվում անել. «Ես, անձամբ, ոչինչ չեմ պատրաստվում անել։ Կարծում եմ՝ ինչպես նախկինում, հիմա էլ՝ ընդդիմությունն օրակարգ չունի, իր միակ նպատակն ընդամենը իշխանությանը հեռացնելն է»։

Պատգամավորի կարծիքով՝ ընդդիմությունը տարբեր պատրվակներ է ստեղծում իշխանությունը հեռացնելու համար ու «հայրենիքի փրկություն» ձևակերպումը տալիս են հենց դրա համար. «Իրենք ոչ օրակարգ ունեն, ոչ՝ պլանավորված ծրագիր։ Հստակ չէ՝ որն է իրենց վերջնական նպատակը»:

Ըստ Ծովինար Վարդանյանի՝ «ընդդիմությունը նույնիսկ իր տված հարցերին չի լուծում առաջարկում, որովհետև կեղծ օրակարգ է»։

Ոսկեհատ Պողոսյան 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական